ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Կողակիցդ քո արյան խումբն ունի

Կողակիցդ քո արյան խումբն ունի
08.09.2023 | 11:51

Դու շրջված հայելի ես, ես ո՞նց հավատամ իրական պատկերիդ։ Այն հոգով եմ տեսնում։ Մեկ սատանա չի ապրում քո մեջ, նրանք շատ են ու դիմակավոր։ Կողակիցդ նաև քո արյան խումբն ունի։ Ձեռնոցները դեռ փրկություն չեն, մեկ է, արյունոտ են երկուսիդ ձեռքերը։ Գնացե՛ք, անփառունակ դերը ձեր կատարված համարեք, որոնե՛ք երկուսիդ կարծեցյալ դրախտը, բայց հանկարծ չշփոթեք դռները, դարպասները նման են իրար։ Կողքինը` դժոխքինն է։

Թույլ տվեք կողմնորոշման ճամփան բռնենք`

հիմա արդեն առանց աչքակապերի։ Դաժան է ճշմարտության աչքերի մեջ նայել, բայց այդ էլ է ազգային ճակատագիր։ Վատ աշակերտի պես ենք հետևում գերազանցիկներին։ Ոչինչ, սա էլ կյանքի դպրոց է։

Այր ու կին, թույլ տվեք սխալների ուղղում կատարենք, որոնք այնքան շատ են ու իրարամերժ, որ մեր կարմիր թանաքը կխեղճանա, չի հերիքի։ Լսու՞մ եք, ա՛յ երկվորյակ հեղհեղուկներ, գնացեք գրողի ծոցը։

Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7507

Մեկնաբանություններ